Միլորադ Դոդիկ
Միլորադ Դոդիկ սերբ.՝ Милорад Додик | |||
| |||
---|---|---|---|
2010 թվականի նոյեմբերի 15 | |||
Նախորդող | Ռայկո Կուզմանովիչ | ||
| |||
Կուսակցություն՝ | Alliance of Independent Social Democrats? և Հարավսլավիայի կոմունիստների միություն | ||
Կրթություն՝ | Faculty of Political Sciences, University of Belgrade? (1983) և Բելգրադի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի | ||
Ծննդյան օր | մարտի 12, 1959[1] (65 տարեկան) | ||
Ծննդավայր | Լակտաշի, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||
Քաղաքացիություն | Բոսնիա և Հերցեգովինա | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Միլորադ Դոդիկ (սերբ.՝ Милорад Додик, մարտի 12, 1959[1], Լակտաշի, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետության նախագահ 2010 թվականի նոյեմբերից, 1998-2001 թվականներին և 2006-2010 թվականներին եղել է Սերբական Հանրապետության վարչապետ։ Անկախ սոցիալ-դեմոկրատների միության ղեկավար։
Բելգրադում ավարտել է քաղաքական գիտությունների ֆակուլտետը։ «Պարտիզան» բասկետբոլային ակումբի պատվավոր նախագահ։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականից 1990 թվականը եղել է Լակտաշի մունիցիպալ վեհաժողովի գործադիր կոմիտեի նախագահ։ 1990 թվականին Բոսնիայի և Հերցեգովինայի առաջին բազմակուսակցականների ընտրությունների ընթացքում ընտրվել է ժողովրդական սկուպշչինայի պատգամավոր։ Բոսնիա-Հերցեգովինայում պատերազմի ժամանակ եղել է Սերբական Հանրապետության Ժողովրդական սկուպշչինայի անդամ։ Նա Սկուպշչինայում հիմնադրել է անկախ պատգամավորների ակումբ, որի անդամները հանդես են եկել Սերբական դեմոկրատական կուսակցության քաղաքականության դեմ, որն իշխում էր պատերազմական շրջանում։
Դեյտոնի համաձայնագրի ստորագրումից հետո, 1996 թվականին ակումբից ձևավորվեց անկախ սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը, և Դոդիկը դարձավ առաջին նախագահը։ 1997 թվականին Դոդիկը Պլավշիչի կողքին էր, որին աջակցում էին նաև միջազգային կառույցները։ Սերբական Հանրապետության Ժողովրդական սկուպշչինայի ընտրություններում Դոդիկի կուսակցությունը ստացավ միայն երկու մանդատ, և նա 1998 թվականին դարձավ Սերբական Հանրապետության վարչապետ[4]։
Դոդիկը առաջին անգամ եղել է Սերբական Հանրապետության վարչապետ 1998-2001 թվականներին։ 1998 թվականին նա վերացրել է նորությունների ՍՌՆԱՆ հանրապետական գործակալությունը[5]։ Շուտով Սերբական Հանրապետության նախագահ Նիկոլա Պոպլաշենի և Դոդիկի միջև սսկանդալ է հասունանում որը 1999 թվականի մարտի 8-ին վարչապետի պաշտոնից հանելու մասին հրամանագիր է ստորագրել։ Սակայն պայքարին միջամտել է Բոսնիա և Հերցեգովինայի Գերագույն ներկայացուցիչը, որը իր որոշմամբ հանեց Պոպլաշենին Սերբական Հանրապետության նախագահի պաշտոնից[6]։ Նույն ամսին՝ ի նշան բողոքի Սերբական Հանրապետությունից Բրչկոյի շրջանի բաժանմանը, Դոդիկը ինքը հրաժարական տվեց, բայց այն Բոսնիա և Հերցեգովինայի Գերագույն ներկայացուցիչը չնդունեց[7]։
2006-2010 թվականներին կրկին դարձել է Սերբական Հանրապետության վարչապետ։ Սերբական Հանրապետության նախագահական ընտրություններում 2010 թվականի հոկտեմբերի 3-ին Սերբական Հանրապետության նախագահ է ընտրվել, ստանալով 615 319 ձայն (50,52 %-ով)։ 2006-2014 թվականներին նա արգելափակել է Բոսնիա և Հերցեգովինայի առաջխաղացման փորձերը ՆԱՏՕ-ում[7]։
2014 թվականի հունիսին, Սարաևի սպանության 100-րդ տարելիցին նվիրված, Իստոչնո Սարաևում հանդիսավորությամբ կանգնեցվեց Գավրիլո Պրինցիպի հուշարձանը։ Ներկա գտնվելով բացման արարողությանը Միլորադ Դոդիկը հայտարարել է, որ «սերբերը հպարտանում են նախնիներով, որոնք պայքարում են իրենց ինքնության պահպանման համար»[8]։
Շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նեմանիչի շքանշան[9],
- Սերբական Հանրապետության շքանշան ժապավենի վրա[9],
- Բարեկամության շքանշան (Ռուսաստան, նոյեմբերի 22 2011 թվական)՝ Ռուսաստանի Դաշնության հետ Բոսնիա և Հերցեգովինայի համագործակցության ավանդի համար[10]
- Սուրբ Սավայի շքանշան I աստիճանի (Սերբ ուղղափառ եկեղեցի)[9]
- Սուրբ Միլուտինի շքանշան (Սերբ ուղղափառ եկեղեցի, հունիսի 29 2014 թվական)[11]
- Սուրբ Կոնստանտինի շքանշան (Սերբ ուղղափառ եկեղեցի, 2013 թվական)[12]
- Սուրբ Տիրոջ գերեզմանի շքանշան (Երուսաղեմի ուղղափառ եկեղեցի)[9].
- Սուրբ Նիկոլայ Լելիչեսկու շքանշան (Սերբ ուղղափառ եկեղեցու Վալեվոյի թեմ, 2015 թվական)[13]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.rtrs.tv/vijesti/vijest.php?id=53357
- ↑ http://www.spc.rs/sr/osvestan_hram_hrista_spasitelja_u_banjaluci
- ↑ Энгельгардт, 2015, էջ 175
- ↑ Энгельгардт, 2015, էջ 176
- ↑ Энгельгардт, 2015, էջ 188
- ↑ 7,0 7,1 Энгельгардт, 2015, էջ 177
- ↑ Боснийские сербы установили памятник Гаврило Принципу Արխիվացված 2016-09-26 Wayback Machine. Евроньюс, 27.6.2014.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Официальная биография Արխիվացված 2012-01-28 Wayback Machine(սերբ.)
- ↑ «Указ Президента Российской Федерации от 22 ноября 2011 года № 1517 «О награждении орденом Дружбы Додика М.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Андрићград свечано отворен». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Podelom ordena Svetog Cara Konstantina završena liturgija povodom jubileja Milanskog edikta». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Лелићка обитељ прославила свог ктитора». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энгельгардт Г. Н. Республика Сербская в Боснии и Герцеговине. Возникновение и эволюция (1990—2006 гг.) / Дисс. … канд. ист. наук. — М., 2015..